ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ՇԱՐԺՎԵԼ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 17/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները, դոլարի փոխանակային կուրսի անկայունությամբ պայմանավորված, շարժվել են տարբեր ուղղություններով: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,15%-ով և կազմել 70,47 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում հուլիս ասմվա ֆյուչերսների գինը BRENT տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,09%-ով և կազմել 70,20 դոլար: