Նիկոլ Փաշինյան. արտարժույթի շուկան գտնվում է հանդարտ վիճակում, ավանդներն աճում են
Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան և ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում, ընդ որում, արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամայինի:
Սա նշանակում է, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,- ասաց վարչապետը: