Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1067-ի
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 1067-ի։ Բուժվածների ընդհանուր քանակը կազմում է 265։
«Մենք երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք, որ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը։ Երեկվա դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք։ Սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով ոչ թե մեր վարակակիր պացիենտների թիվն աճում է, այլ նվազում է», – ասաց Փաշինյանը։