Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մարքեթինգի մարտահրավերները COVID-19-ի ժամանակ։ Ստեղծում ենք համընդհանուր արժեք
16/04/2020 13:48
Կիսվել

Մարքեթինգի մարտահրավերները COVID-19-ի ժամանակ։ Ստեղծում ենք համընդհանուր արժեք

Վերջերս Բիզնես Դեվելոփմենթ Գրուպի հետ համատեղ Ֆիլիպ Մորրիս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ներկայացրել է Sharing is Caring դասընթացների շարքը: Դասընթացների հիմքում ընկած է ոչ միայն սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունը, այլ նաև հասարակության համար համընդհանուր արժեք ստեղծելու գաղափարը: Ֆիլիպ Մորրիս ընկերության մեծագույն ձգտումն է բիզնեսն ամեն շղթայում կազմակերպել այնպես, որ արդյունքում շահի հասարակությունը: Դրա մասին են վկայում կազմակերպության շրջակա միջավայրի պահպանմանն ու մարդկանց առողջությանն ավելի քիչ վնաս հասցնելուն ուղղված քայլերը, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի բացումը Հայաստանում:

Հենց վերը նշված դասընթացների շրջանակում էլ ապրիլի 11-ին Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության Մարքեթինգի բաժնի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանն անցկացրեց Կորոնա Մարքեթինգ` Թրենդի և էթիկայի մարտահրավերը բրենդերին դասընթացը: Հենց դասընթացի սկզբում Լիլիթ Մաթևոսյանը նշեց անհատի անձնական բրենդի ներկայացվածության նշանակության մասին, քանի որ ըստ նրա՝ շուտով տարբեր կազմակերպություններ ավելի մեծ ուշադրություն են դարձնելու ոչ թե ինքանակենսագրականի, այլ մարդկանց սոցիալական ցանցերում անհատական էջերի բովանդակությանը:

Դասընթացի ընթացքում Լիլիթը խոսեց նոր իրականության, նոր աշխարհի, կորոնավիրուսի պատճառով տանը մնալու հետևանքով սպառողների վարքագծային փոփոխությունների մասին: Այնուհետև քննարկվեց այն հարցը, թե այժմ ստեղծված իրավիճակում ինչ կարող են անել բրենդերը՝ ուշադրություն դարձնելով  մի քանի մարքեթինգային արշավների (և՛ հաջողված, և՛ չհաջողված դեպքեր): Լիլիթ Մաթևոսյանի կարծիքով՝ Տնտեսագիտական համալսարանում դասավանդելու ընթացքում իր համար պարզ է դարձել, որ քննարկումների մեջ հարկավոր է ընդգրկել մեծ թվով օրինակներ: Հաջորդ փուլում քննարկվեցին 2020թ.-ի սպասումները, ամենապահանջված մարքեթինգային ուղղությունները, որոնք էլ ավելի պահանջված են դարձել հենց կորոնավիրուսի պայմաններում (Cause marketing և Influencer marketing):

Դասընթացի ամփոփման ընթացքում ներկայացվեցին նոր քեյսեր, որոնք ներառված չէին բուն նյութի մեջ: Վերջում տեղի ունեցավ մրցույթ, որի հաղթողներից առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը Լիլիթ Մաթևոսյանի կողմից ստացավ անհատական խորհրդատվության հնարավորություն՝ նամանավանդ նոր բիզնես բացելու դեպքում, երկրորդ մրցանակակիրը ստացավ  BDG ցանկացած դասընթաց ընտրելու հնարավորություն, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցը ստացավ հնարավորություն մեկ ամբողջ օր անցկացնել Ֆիլիպ Մորրիսի Մարքեթինգի բաժնում և մասնակցել օրվա բոլոր իրադարձություններին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75