Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.50+1.42 COPPER - 9087.50+0.17
LME:  NICKEL - 15866.00+0.87 TIN - 28880.00-0.49
LME:  LEAD - 2001.00+0.50 ZINC - 2951.00-0.02
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38352.34-0.16 TOPIX - 2698.29-0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19705.01+0.21 SSEC - 3367.99+0.66
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
20/11/2024  CBA:  USD - 389.19+0.22 GBP - 492.68+1.14
20/11/2024  CBA:  EURO - 410.52-0.27
20/11/2024  CBA:  GOLD - 32823.44+223.02 SILVER - 391.46+7.04
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվեց Մարտին Գալստյանը
17/04/2020 14:12
Կիսվել

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվեց Մարտին Գալստյանը

ՀՀ Ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` քվեարկության արդյունքները խորհրդարանի ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր։ Քվեարկության արդյունքներն այսպիսին են` 104 «կողմ», 15 «դեմ»»,- ասաց Հովակիմյանը։

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին։ 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2009-2010թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում, ստացել` հանրային կառավարման մագիստրոսի որակավորում։

1998 -10.02.2015 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչության պետ։ 10.02.2015 – 11.09.2018 թթ. ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 11.09.2018թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։

Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրված էր միայն Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Նրան այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկ էր ներկայացրել «Իմ քայլը» խմբակցությունը։

Նա կփոխարինի Արթուր Ջավադյանին։

Նորայր Շողիկյան

20/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.19
+0.22
Եվրո (EUR)
410.52
-0.27
Ռուբլի (RUR)
3.88
-0.01
Լարի (GEL)
141.91
-0.44
32823.44
+223.02
Արծաթ
391.46
+7.04