Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Մեկնարկում է Դրեյփերի համալսարանում ամառային դասընթացներին մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը
21/04/2020 13:14
Կիսվել

Մեկնարկում է Դրեյփերի համալսարանում ամառային դասընթացներին մասնակցելու հայտերի ընդունման գործընթացը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ շարունակվում է Դրեյփերի համալսարանում դասընթացների մասնակցության կրթաթոշակների տրամադրման ծրագիրը: Ապրիլի 21-ից տրվում է ամառային դասընթացներին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը:

Սիլիկոնյան հովտում կրթական բացառիկ՝ 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ, որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։

Դրեյփերի համալսարանում դասավանդելու են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.) Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր իրենց կրտսեր գործընկերներին կներկայացնեն գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևերով։

Դիմելու համար հարկավոր է ս․թ․ ապրիլի 21-ից մայիսի 21-ը լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://www.draperuniversity.com/apply:

Լավագույններին ընտրելու է Դրեյփերի համալսարանի հատուկ հանձնաժողովը:

Դասընթացներն անցկացվելու են ս․թ․ հունիսի 20-ից հուլիսի 25-ը Դրեյփերի համալսարանում:

Դիմել կարող են՝ 21 տարին լրացած, անգլերենի գերազանց իմացությամբ, ստարտափի գաղափար ունեցող ՀՀ քաղաքացիները, կայացած ձեռնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև այն մասնակիցները, ովքեր դիմել էին գարնան դասընթացի համար, սակայն չէին անցել ընտրական փուլը:

Ընտրության կարգը

Ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով՝ հայտերի դիտարկում և հարցազրույց, ընդ որում՝ ընտրության և հաղթողների ճանաչման ամբողջ գործընթացն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի ընտրող հանձնաժողովի կողմից:

Պետական ամբողջական կրթաթոշակը ծածկելու է՝ երկկողմանի ավիատոմսի, Դրեյփերի համալսարանում 5 շաբաթ ուսանելու վարձը, Դրեյփերի համալսարանում 2 շաբաթ ավել կեցության և գիշերակացի վարձը (ներդրողների փուլ), աջակցելու է ԱՄՆ վիզա դիմելու ընթացակարգի հարցում:

Պետական կրթաթոշակը չի ծածկելու սննդի, օրապահիկի, դասընթացներից դուրս ճանապարհածախսերի, սահմանված դասընթացներից դուրս այլ վայրեր այցելությունների ծախսումները:

Հիշեցնենք, որ նախադեպը չունեցող կրթական ծրագրի՝ Հայաստանում իրականացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցի արդյունքում, որին մասնակցում էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։

Համաշխարհային ՏՏ հովանոցի ներքո գործող Դրեյփերի համալսարանի հիմնադիր, «Draper & Associates» վենչուրային ընկերության ղեկավար Թիմ Դրեյփերի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ հիմքեր ստեղծվեցին հաջող իրագործման համար։

Տարեսկզբին արդեն իսկ իրականացվել է ծրագրի գարնանային փուլը (մանրամասները՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7514&page_name=news), որի մասնակիցները կորոնավիրուսի տարածման հետ կապված ավիափոխադրումների վերականգնվելուն պես կմեկնեն ուսանելու Սիլիկոնյան հովիտ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

 

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21