Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՊԵԿ. 2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները
21/04/2020 20:56
Կիսվել

ՊԵԿ. 2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները

2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։

Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում ունի աշխարհում: Ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի, նպատակը՝ երկների հարկվող բազաների պաշտպանությունն է, այսինքն շահույթը պետք է հարկվի այնտեղ, որտեղ իրապես իրականացվում է տնտեսական գործունեությունը: Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև կատարվող գործարքների, այսինքն՝ վերահսկվող գործարքների պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը ստուգող մեխանիզմ է: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջև կատարվող գործարքների պայմաններին:

ՊԵԿ նախագահի հրամանով ընդունվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, որը բացառապես էլեկտրոնային է և արդեն հասանելի է  հարկ վճարողներին: Ըստ Հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի, եթե փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքները, այսինքն վերահսկվող գործարքները հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասով ներկայացնել ծանուցման ձև: Իսկ Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտության դեպքում հարկային մարմնի պահանջով 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել նաև տրանսֆերային գնագոյացման  փաստաթղթավորումը:

Տրանսֆերային գնագոյացման տեսանկյունից հարկային հսկողություն իրականացնելիս ստուգվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար վճարվող ռոյալթիի հաշվարկման և վճարման համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության տիրույթին:

Կարևորելով նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունն ու դիտարկումները՝ կոմիտեն պարբերաբար նախաձեռնել է աշխատանքային հանդիպումներ: Հարկ վճարողների հետ քննարկվել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, որոնց լուծումները հնարավորինս արտացոլվել են իրավական ակտերում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11