
ՌՈՒՍ-ԲԵԼՈՌՈՒՍԱԿԱՆ «ԿԱԹՆԱՅԻՆ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ` ԳԱՐԵՋՐԻ ՀԱՄՈՎ
Բելառուսի Պետական Վերահսկողության Կոմիտեի որոշմամբ կուժեղացվի ռուս-բելոռուսական սահմանում Ռուսաստանից ներմուծվող գարեջրի նկատմամբ վերահսկողությունը: Ռուսական կողմը Բելոռուսի այս որոշումը մեկնաբանում է որպես «կաթնային» հակամարտության հերթական քայլը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիս ամսից արգելել է մոտ հազար անուն կաթնամթերքի ներմուծումը Բելառուսից, ինչը բացատրվում է այն հանգամանքով, որ այդ կաթնամթերքներն արտադրող ընկերությունները չեն ձևակերպում անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը:
Հիշեցնենք նաև, որ Ռուսաստանը, Բելոռուսը և Ղազախստանը Առևտրի Միջազգային Կազմակերպությանը (WTO) որպես մեկ միասնական մաքսային միավոր անդամակցելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, և ինչպես նշում է ռուսական կողմը` այս «կաթնային» հակամարտությունը չի կարող խոչընդոտել մեկ միասնական մաքսային համակարգի ստեղծմանը: