
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը ձերբակալվել է․ պաշտպանը բողոք է ներկայացրել
«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը նշել է, որ իր պաշտպանյալի ձերբակալման որոշման դեմ դեմ բողոք է ներկայացվել։
Պաշտպանը չցանկացավ ասել, թե ինչ արարք կատարելու կասկածանքով է Առուստամյանը ձերբակալվել։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Առուստամյանի ձերբակալումը կապված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։
Կարեն Խաչատրյան