
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1808-ի
Ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1808 է։ Արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք, մահվան դեպքերը 29-են՝ ավելացել է ևս 1-ը: Կատարվել է 18.5 հազար թեստ։
Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 15-ով, և բուժվածների թիվը դարձել է 848։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Մահացած պացիենտրը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։