Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է սպասարկման կենտրոններ Երևանում ու բոլոր մարզերում
27/04/2020 20:33
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է սպասարկման կենտրոններ Երևանում ու բոլոր մարզերում

Պարետի վերջին որոշումով պայմանավորված՝ Վիվա-ՄՏՍ-ն այսօրվանից վերսկսել է իր մի շարք սպասարկման կենտրոների աշխատանքը:

Ընդհանուր առմամբ, վերաբացվել է սպասարկման 20 կենտրոն, որից 10-ը Երևանում, և 10-ը՝ մարզերում:

Սպասարկման կենտրոններում հասանելի է ծառայությունների ամբողջ շրջանակը, բացառությամբ՝ ապառիկ եղանակով բջջային սարքերի ձեռքբերման:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմն ապահովված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով եւ հակաբակտերիալ նյութերով, ինչպես նաև՝ տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Կարևոր. Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդներին հորդորում ենք պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն միմյանցից ու կրել դիմակ:

Սպասարկման կենտրոնները կգործեն երկուշաբթից ուրբաթ, ժամը 11:00 – 15:00, հետևյալ հասցեներում.

Երևան – Աբովյան 33/7, Կոմիտասի 58/2, Էրեբունու 18, Մալաթիա 86/1, Բագրատունյաց 14/67, Ազատության 24/4, Մարգարյան 19/3, Գայի պողոտա 10/6, Տիգրան Պետրոսյան 42/2, Խուդյակով 212/3 (խանութ)։

Սյունիք – ք. Կապան, Շահումյան 11/38

Արագածոտն – ք. Աշտարակ, Նորայր Սիսակյան 41

Արարատ – Արտաշատ, Օգոստոսի 23-ի 109/1

Արմավիր – ք. Արմավիր, Հանրապետության 28

Լոռի – ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 75/1

Կոտայք – ք. Հրազդան, Օգոստոսի 23-ի 50 (առևտրի սրահ)

Շիրակ – ք. Գյումրի, Գորկու 50/4

Վայոց Ձոր – ք. Եղեգնաձոր, Միկոյան 3/07

Տավուշ –  ք. Իջևան, Երևանյան 22

Գեղարքունիք – ք. Գավառ, Բունիաթյան 2

Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ շարունակում է գործել Վիվա-ՄՏՍ-ի՝ առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում և 10-ը՝ մարզերում: Առաքումն իրականացվում է անվճար:

Պատվերների համար հարկավոր է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութի 093298700 համարով կամ` այցելել առցանց խանութ (https://shop.mts.am) ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08