Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղեր կստեղծվեն
30/04/2020 19:15
Կիսվել

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղեր կստեղծվեն

ՀՀ կառավարությունն ապրիլի 30-ին հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը, որի նպատակն է բնապահպանական խնդիրների լուծման միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր: 

Ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հայտնեց, որ ծառատնկման գործընթացին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

«Մենք խնդրել էինք նախարարության աշխատակիցներին գնահատել, թե որքան կտրոն հնարավոր կլինի տնկել մեկ օրում: Մեկ օրվա ընթացքում անձը նվազագույնը կարող է տնկել 200 կտրոն, այսինքն՝ ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան օրական աշխատել 10 000 դրամ»,-շեշտեց նա:

15-րդ միջոցառումը կիրականացվի Հայաստանի վեց մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Շիրակում, Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում: Ծրագիրը կիրականացվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջոցով:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես մարդիկ կկարողանան ներգրավվել աշխատանքներին՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ վերոնշյալ կազմակերպությունները այդ մասին հայտարարություն կտարածեն այն համայնքներում, որոնց վարչական տարածքներում գտնվում են գետերը: Նա շեշտեց, որ խոսքը հավանաբար 1000 աշխատակցի մասին է, որոնք կաշխատեն 10 կամ 15 օր:

Խոսելով կատարվելիք աշխատանքի այլ առավելությունների մասին՝ Մելիքյանը շեշտեց, որ նախաձեռնության իրականացման շնորհիվ հետագայում կունենանք կենսավառելիքի արտադրության համար հումք, որովհետև  ուռենին աշխարհում ամենատարածված հումքերից է: «Կենսավառելիքի շուկայի զարգացումը մեր առաջնահերթություններից է»,-եզրափակեց փոխնախարարը:

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 մլն դրամ։

Ծառատնկման գործընթացին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

 

Անժելա Համբարձումյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52