OPEC-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ՄԵԿ ԲԱՐԵԼԻ ԴԻՄԱՑ ՍԱՀՄԱՆԵԼ 100 ԴՈԼԱՐ
«Լուկօյլ» (ЛУКОЙЛ) ընկերության փոխտնօրեն Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ OPEC-ին անդամակցությունը հնարավորություն կտար Ռուսաստանին համաշխարհային շուկայում սահմանել նավթի գին: Նա նշել է, որ ներկա պայմաններում OPEC-ը հանդիսանում է համաշխարհային շուկայում նավթի գինը կարգավորող միակ կառույցը, և եթե Ռուսաստանը հանդիսանար այդ կազմակերպության անդամ, ապա կմասնակցեր նավթի համաշխարհային պաշարների 51%-ի համատեղ կառավարմանը, ինչպես նաև կարող էր նավթի գինը սահմանել 100 դոլար մեկ բարելի դիմաց: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մինչ այժմ չի հանդիսանում OPEC-ի անդամ միայն քաղաքական գործոններով պայմանավորված: