Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Արմսվիսբանկ ՓԲԸ-ն ընտրվել է ԵՆԲ «մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և ՄԻՋ-կապերի համար» ծրագրի գործընկեր
07/05/2020 15:43
Կիսվել

Արմսվիսբանկ ՓԲԸ-ն ընտրվել է ԵՆԲ «մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և ՄԻՋ-կապերի համար» ծրագրի գործընկեր

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի կողմից  ընտրվել է «Մասնավոր հատվածի ֆինանսավորում ՓՄՁ-ների և միջ-կապերի համար» ծրագրի 3-րդ փուլի  գործընկեր ֆինանսական կառույց:

Այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կտրամադրվի գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանումը խթանող և արդյունաբերության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին (Միջ-Կապ):

Հատկանշական է, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն Եվրոպական ներդրումային բանկի հետ սկսել է համագործակցությունը դեռևս 2015թ-ից, որի շրջանակում հաճախորդներին առաջարկել է մրցակցային պայմաններով վարկեր գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման և տուրիզմի ոլորտներում:

Կարևորելով գյուղատնտեսության, զբոսաշրջության և հատկապես արտահանման խթանման դերը, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն շարունակելու է ընդլայնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ տնտեսվարողներին հնարավորինս բարենպաստ ֆինանսավորման պայմաններ առաջարկելու նպատակով։

Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է Եվրոպական միության խոշոր ֆինանսական կառույցներից մեկը և ունի շուրջ 60 տարվա փորձ նախագծերի ֆինսավորման ոլորտում: ԵՆԲ-ն  իրականացնում է ֆինանսավորում նորարարական նախագծերի, ենթակառուցվածքների փոքր բիզնեսի և այլ ոլորտներում:

Արմսվիսբանկը հիմնադրվել է 2004թ-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է նաև մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, ADB, KFW, IIB և այլ կազմակերպությունները:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59