Կարասը հերքում է hraparak.am-ի հրապարակած տեղեկատվությունը
«Կարաս» ազգային սննդի ցանցը հերքում է hraparak.am կայքում այսօր` մայիսի 7-ին, տեղադրված «ՀՐԱՊԱՐԱԿ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՆԱՑ ՀԱԿԱՌԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ նյութում ընկերության մասին ներկայացված ապատեղեկատվությունը, որում ասվում է, թե կառավարությունն ազգային սննդի ցանցին միլիոններ է պարտք։
Նյութի հղում` https://hraparak.am/post/814a67208fa6432417957b19fc7f6426
Մեջբերում նյութից. «…էլ չեմ ասում, որ «Կարաս» ընկերությանը սննդի համար միլիոններ են պարտք»:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նյութում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Պահանջում ենք, որ hraparak.am կայքը պաշտոնապես հերքի «Կարաս» ազգային սննդի ցանցի վերաբերյալ ապատեղեկատվությունը։
Հիշեցնում ենք, որ արտակարգ իրավիճակի հաստատման հենց առաջին իսկ օրվանից մեր ընկերությունը, Օջախ ռեստորանային համալիրի և Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի հետ համատեղ կանգնել է պետության կողքին և որոշում կայացրել մինչև երկրում արտակարգ իրավիճակի ավարտը պարբերաբար հյուրասիրել Ծաղկաձորում և այլ վայրերում մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնակազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին սննդով:
Հայրենակիցների կողքին լինելը Կարաս Գրուպի որդեգրած գլխավոր առանձնահատկություններից մեկն է:
Վերոնշյալ բարեգործական նախաձեռնության մասին մենք ակտիվորեն տեղեկացրել ենք հանրությանը սոցիալական ցանցերում և պաշտոնական կայքում»։
«Կարաս» ազգային սննդի ցանց