Այլ Լուրեր

USD BUY - 370.00-1.00 USD SELL - 373.50-0.50
EUR BUY - 433.00-2.00 EUR SELL - 439.50-0.50
OIL:  BRENT - 103.39+5.32 WTI - 94.48+5.92
COMEX:  GOLD - 4732.50-0.46 SILVER - 77.89+1.31
COMEX:  PLATINUM - 2042.20-1.62
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.48+0.08 EUR/GBP - 1.1696-0.36
FOREX:  EUR/USD - 1.1696-0.36 GBP/USD - 1.3483-0.19
STOCKS RUS:  RTSI - 1159.98-0.40
STOCKS US: DOW JONES - 49490.03+0.69 NASDAQ - 24657.57+1.64
STOCKS US: S&P 500 - 7137.90+1.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 59585.86+0.40 TOPIX - 3744.99-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 26163.24-1.22 SSEC - 4106.26+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 10476.46-0.21 CAC40 - 8156.43-0.96
STOCKS EUR:  DAX - 24194.90-0.31
22/04/2026  CBA:  USD - 372.38-0.21 GBP - 503.38-0.03
22/04/2026  CBA:  EURO - 437.55-0.65
22/04/2026  CBA:  GOLD - 57189-473 SILVER - 945.87-4.13
Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի
14/05/2020 12:09
Կիսվել

Առգրավված կամ կամավոր հանձնված զենքը կարող է հանձնվել կոմիսիոն վաճառքի

Կառավարությունը սահմանեց առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքերի ու ռազմամթերքի ընդունման կարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սույն կարգով կարգավորվում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական ու ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված զենքը և ռազմամթերքը Ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ ընդունելու գործընթացը:

Ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաեւ համապատասխան հաշվառումներով ստուգելու համար:

Ըստ հիմնավորման, Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված զենքը խմբավորվում ու պահեստավորվում է:

Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ քրեական գործը կարճելու մասին որոշումների, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավաճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ (իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) հանձնվում է զինապահեստ:

Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունելիս զենքը հաշվառվում է Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:

Օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է Ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում Ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:

Զինապահեստ ընդունված քաղաքացիական եւ ծառայողական զենքը հանձնվում է կոմիսիոն վաճառքի (մատակարար իրավաբանական անձի համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում), որից ստացված գումարը փոխանցվում է ՀՀ պետական բյուջե:

Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է ոչնչացման:

22/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.38
-0.21
Եվրո (EUR)
437.55
-0.65
Ռուբլի (RUR)
4.9558
-0.0094
Լարի (GEL)
138.46
-0.01
57189
-473
Արծաթ
945.87
-4.13