Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Մայիսի 25-ից պարտադիր կդառնա դիմակ կրելը նաև հանրային բաց վայրերում
14/05/2020 16:54
Կիսվել

Մայիսի 25-ից պարտադիր կդառնա դիմակ կրելը նաև հանրային բաց վայրերում

 Հայաստանում մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ նաև հանրային բաց վայրերում պաշտպանիչ դիմակների կրումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը:

«Մայիսի 25-ից պարտադիր է դառնում ոչ միայն հանրային փակ, այլ հանրային բաց վայրերում դիմակների կրումը: Կանոնը խախտողները տուգանվելու են ոստիկանության կողմից»,-ասաց պարետն ու նշեց՝ պարտադիր չէ, որ դիմակները լինեն եռաշերտ, դրանք կարող են լինել նաև տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակներ:

Ավինյանը շեշտեց՝ այդ թուլացումները իրենցից  հավելյալ ջանք, ուշադրություն են պահանջում, հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով, որ հիմա է, և առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին՝ թեթև, միջին և ծանր:

Հայաստանը նախատեսում է նաև մայիսի 18-ից ամբողջությամբ գործարկել հանրային տրանսպորտը: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

 

Աննա Գրիգորյան

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59