Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Փաշինյան. Նույնիսկ ճգնաժամի պիկին ավելի շատ գրանցված աշխատատեղ կա, քան եղել է 2018- ին
16/05/2020 16:54
Կիսվել

Փաշինյան. Նույնիսկ ճգնաժամի պիկին ավելի շատ գրանցված աշխատատեղ կա, քան եղել է 2018- ին

Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 2019 թվականին աշխատանք փնտրող 85 հազար քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13 հազար 800 հոգի կամ 45 տոկոսով ավելի, քան 2017-ին և 12 տոկոսով ավելի, քան 2018-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր առցանց ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

 «Հատկանշական է, որ 2019 թվականի ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7 հազար 497 աշխատանք փնտրող, որից 4 հազար 600 շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի: Զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկների թիվը 2017 թվականի համեմատ ավելի է 4 անգամ, իսկ 2018-ի համեմատ՝ 2.8 անգամ։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ նույնիսկ ճգնաժամի պիկին ապրիլի 20-ի դրությամբ ավելի շատ գրանցված աշխատատեղ կա, քան դա եղել է 2018-ին, 2017-ին և այլն»,- ասաց Փաշինյանը։

 ՀՀ վարչապետը նշեց, որ  իջեցվել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, ինչի արդյուքնում կենսաթոշակների բարձրացման պարագայում 11 հազար ընտանիք պահպանել է նպաստի իրավունքը և հավելյալ շուրջ 1000 ընտանիք ներառվել է համակարգ։

«Գիտեք, որ թոշակների որոշակի բարձրացում էր տեղի ունեցել և եկամուտների աճի բերումով, եթե չփոխեինք, մարդիկ կարող էին զրկվել նպաստից, դա թույլ չենք տվել և 1000 նոր ընտանիք ներառվել է նպաստի համակարգում»,- ասաց Փաշինյանը։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52