Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
97 մլն դոլար` պիցցայի համար
18/05/2020 15:13
Կիսվել

97 մլն դոլար` պիցցայի համար

 

Մայիսի 22-ին բլոկչեյն համայնքը նշում է «Bitcoin Pizza Day», որը խորհրդանշում է իրական, ոչ վիրտուալ աշխարհում կատարված կրիպտորաժույթով առաջին գործարքը։

2010 թվականի մայիսի 22-ին Լազլո Հայնիչ անունով մի ծրագրավորող Ֆլորիդայից համացանցում առաջարկեց վճարել 10,000 բիթքոին 2 պիցցայի համար, ինչն այդ պահին համարժեք էր 41 ԱՄՆ դոլարին։ Մեկ այլ օգտատեր ընդունեց այդ առաջարկը և բիթքոինները ստանալուց հետո Papa John-ից 2 պիցցա առաքեց նրա տուն:

Եվ քանի որ բիթքոինի գինն այն ժամանակից շարունակել է աճել, շուտով այդ երկու կլոր ուտեստը դարձան պատմության ամենաթանկ պիցցաները: Եվ այսօր, երբ մեկ բիթքոինը համարժեք է 9700 դոլարին, հեշտությամբ կարելի է հաշվել, որ այդ պիցցաների համար վճարվել է 97,000,000 ԱՄՆ դոլար կարողություն, որքան էլ դժվար է դա պատկերացնել:

Զարմանալիորեն, Հայնիչը, ում նաև որպես Bitcoin Pizza Guy են ճանաչում, երբեք չի զղջացել իր բիթքոինները վատնելու համար: Այն պահին դրանք մեծ արժեք չունեին, և երևի թե կշարունակեին այդպես էլ մնալ, եթե ինչ-որ մեկը չապացուցեր, որ դրանցով կարելի է իրական աշխարհում գործարքներ կատարել: Այսինքն` այդ թվում իր արարքը ժամանակին բեկումնային է եղել բիթքոինի տարածման և արժեքի աճի համար:

Այս տարվա մայիսի 22-ին կնշենք Bitcoin Pizza Day-ի տասներորդ տարելիցը`վստահ լինելով, որ հաջորդ տասնամյակն էլ ավելի վառ է լինելու բլոկչեյնի ու կրիպտոարժույթների համար:

Nooor Blockchain Armenia-ի թիմը սիրում է ավանդույթներ և ի սկզբանե որոշել էր մեծ Pizza Party կազմակերպել Nooor-ի բոլոր ընկերների համար: Բայց COVID-ը ստիպում է փոխել շատ պլաններ: Այնուամենայնիվ, որոշեցինք մեր համայնքի հետ (թեև իրարից հեռու) տոնել այս հատուկ օրը` կազմակերպելով պիցցա giveaway: Հետևյալ հղումով (https://bit.ly/2LCCLKH) կարող եք ծանոթանալ մանրամասներին և մասնակցել, ինչպես նաև իմանալ ավելին բլոկչեյն տեխնոլոգիայի ու կրիպտոարժույթների մասին և բացահայտել ոլորտում հաջողելու նոր հնարավորություններ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

 

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04