Տնտեսական

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Դավիթ Խաժակյանի՝ տեսանյութում հնչեցված փաստերին
18/05/2020 17:21
Կիսվել

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Դավիթ Խաժակյանի՝ տեսանյութում հնչեցված փաստերին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի այսօրվա տեսանյութին։

Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրապարակային հայտարարություն է արել քաղաքապետարանի գնման գործընթացներին մասնակցող «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից տրված կեղծ բանկային երաշխիքների վերաբերյալ: Պարոն Խաժակյանի առաջին գրառումը խնդրի մասին եղել է մայիսի 16-ին (հղումը՝ մեկնաբանությունում):

Հայտնում ենք, որ նշված կազմակերպությունների ներկայացրած փաստաթղթերում կեղծ բանկային երաշխիքների առկայության փաստը բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում՝ Դ. Խաժակյանի գրառումից շաբաթներ առաջ, և քաղաքապետը հանձնարարել է առերևույթ իրավախախտման մասին ծանուցել իրավապահներին:

Այսպես, քաղաքապետարանի գնումների վարչությունը 30.04.2020թ. էլեկտրոնային փոստի միջոցով Ամերիաբանկ ՓԲԸ-ին ներկայացրել է «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված թվով 4 երաշխիքների պատճենները՝ երաշխիքների իսկությունը ճշտելու նպատակով, որին ի պատասխան բանկը տեղեկացրել է, որ երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

Երևանի քաղաքապետարանը 05.05.2020թ. պաշտոնական գրությամբ հարցում է ներկայացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բոլոր երաշխիքների մասով, ինչին ի պատասխան բանկը 11.05.2020թ. տեղեկացրել է, որ բոլոր երաշխիքները չեն թողարկվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից և հանդիսանում են կեղծ փաստաթղթեր:

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 33-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ 14.05.2020 թվականին պատվիրատուն՝ Երևանի քաղաքապետարանը, միակողմանիորեն լուծել է «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի հետ 20.04.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/27» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/41» ծածկագրերով պայմանագրերը, 15.05.2020 թվականին՝ լուծվել է Երևանի քաղաքապետարանի և «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի միջև 20.02.2020 թվականին կնքված NN «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/12» և «ԵՔ–ԲՄԾՁԲ–20/13» ծածկագրերով պայմանագրերը, նաև «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ի և «ՌԱՇՆ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում («սև ցուցակում») ներառելու նպատակով:

Իս մինչ այդ՝ 12.05.2020-ին Երևանի քաղաքապետը իրավաբանական վարչությանը հանձնարարական է տվել՝ վերը նշված հանգամանքների մասին ծանուցել իրավապահ մարմիններին:

Ի պատասխան ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի դիտարկանը, թե քաղաքապետարանը պայմանագրերի լուծման և դրա պատճառների մասին «չի տեղեկացրել հանրությանը», հայտնում ենք, որ քաղաքապետարանը տարվա ընթացքում շուրջ 1300 գնման գործընթաց է իրականացնում, որից շուրջ 60-ի դեպքերով, օրենսդրությանն անհամապատասխանության հիմքով պայմանագրեր են լուծարվում և/կամ «սև ցուցակ» են ուղարկվում գործընթացներին մասնակցող անբարեխիղճ տնտեսվարողները: Անհրաժեշտության դեպքում ենթադրյալ հանցակազմի առկայության մասին ծանուցումներ են ուղարկվում նաև իրավապահ մարմիններին: Նմանատիպ գործընթացները բազմակի են և հանրային իրազեկման անհրաժեշտություն չեն ենթադրում»։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67