
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԸ FIAT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 400 ՄԼՆ ԵՎՐՈ ՎԱՐԿ
Եվրոպական Ներդրումային Բանկը իտալական ավտոարտադրող Fiat ընկերությանը տրամադրել է 400 մլն եվրո վարկ` նոր էկոլոգիապես առավել մաքուր ավտոմեքենաների նախագծման համար: Այս վարկը տրամադրվել է Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, որը նպատակ ունի աջակցություն ցույց տալ վառելիք խնայող ավտոմեքենաներ արտադրող եվրոպական ընկերություններին: Նշենք, որ Ավտոարտադրողների եվրոպական ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում Fiat ընկերության նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 2,5%-ով: