Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
PhantomLance-ը վարակում էր սարքերը Google Play-ի հավելվածների միջոցով
21/05/2020 10:49
Կիսվել

PhantomLance-ը վարակում էր սարքերը Google Play-ի հավելվածների միջոցով

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն։ Google Play-ում հայտնաբերված PhantomLance տրոյացի-բեկդոր ծրագիրը դեռ 2015-ի վերջում սկսված վնասաբեր արշավի մասն է, և ունի բազմաթիվ տարբերակներ, որոնց նպատակը զոհի Android-սարքից գաղտնի տեղեկատվություն հավաքելն է։ Վնասաբեր ծրագիրը իր տերերին է փոխանցում տեղադիրքի տվյալները, զանգերի, SMS-ների, տեղադրված հավելվածների ցանկը և սմարթֆոնի մասին ամբողջական տեղեկատվություն։ Ըստ որում, PhantomLance-ի ֆունկցիոնալությունը կարող է ցանկացած պահի ընդլայնվել հրաման տվող սերվերից լրացուցիչ մոդուլների ներբեռնման շնորհիվ։

Ինչպես նշում են «Կասպերսկի» ընկերության փորձագետները, չարագործները որպես  վնասաբեր ծրագրի տարածման հիմնական հարթակ են օգտագործել Google Play-ը։ PhantomLance-ը հանդիպում է նաև կողմնակի կատալոգներում, սակայն դրանց մեծամասնությունը Google-ի հավելվածների պաշտոնական խանութի լոկ «հայելիներն» են, և թաքնվում էր տառատեսակը փոխելու, գովազդ հեռացնելու, համակարգը մաքրելու և այլ հավելվածներում։ Բնական է, դրանք բոլորը հեռացվել են Google Play-ից, սակայն մինչ այժմ էլ հանդիպում են «հայելի» հարթակներում։

Դատելով PhantomLance-ի տարածման աշխարհագրությունից, ինչպես նաև հավելվածների խանութներում վնասաբեր ծրագրի վիետնամերեն հատուկ տարբերակների առկայությունից՝ PhantomLance-ն ստեղծողների հիմնական թիրախը եղել են վիետնամցի օգտատերերը, սակայն վնասաբեր ծրագրի աշխարհագրությունն ընդգրկում է նաև այլ երկրներ Հարավաֆրիկյան Հանրապետությունից մինչև Իրան և Ինդոնեզիա։

Փորձագետները խորհուրդ են տալիս Google Play-ից հավելվածներ ներբեռնելիս նախապատվություն տալ վստահելի մշակողների հավելվածներին, ուշադրություն դարձնել ծրագրի վարկանիշին և օգտատերերի արձագանքներին, ինչպես նաև ուշադիր ուսումնասիրել սմարթֆոնի տեղեկատվությանը և վտանգավոր գործառույթներին հասանելիության թույլտվությունների՝ հավելվածի հարցումները։ Օրինակ՝ եղանակի հավելվածին բնավ անհրաժեշտ չէ հասանելիությունն օգտատիրոջ կոնտակտներին և հաղորդագրություններին, իսկ լուսանկարների զտիչին՝ հասանելիությունը տեղադիրքին։ Հարկ է տեղադրվող հավելվածներն ստուգել հուսալի պաշտպանական լուծումով։

PhantomLance-ի մասին ավելի շատ տեխնիկական մանրամասներ կարելի է իմանալ Securelist-ում փարձագետների հաշվետվությունից։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11