Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
SmartGateVC-ն Գլենդելում հիմնում է տեխնոլոգիական կենտրոն՝ Hero House Glendale-ը
03/06/2020 10:08
Կիսվել

SmartGateVC-ն Գլենդելում հիմնում է տեխնոլոգիական կենտրոն՝ Hero House Glendale-ը

2020 թ․-ի աշնանը SmartGate վենչուրային ֆոնդը Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում պատրաստվում է հիմնել տեխնոլոգիական կենտրոն՝ Hero House Glendale անվամբ: Hye Rise Investments-ը և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (AESA) ռազմավարական դաշինք են ձևավորել Hero House-ի հետ` նպատակ ունենալով արագացնել Գլենդելի վերափոխումը Լոս Անջելեսի առաջատար տեխնոլոգիական հանգույցներից մեկի: Գլենդելի քաղաքապետարանից ստացված դրամաշնորհի միջոցով իրականացվելու է Gateway to LA (G2LA) աքսելերացիոն ծրագիրը:

SmartGate վենչուրային ֆոնդը այս տարի աշնանը պատրաստվում է Hero House հիմնել Գլենդելում (մեկնարկի ժամկետը ենթակա է փոփոխության` պայմանավորված COVID-19-ի զարգացումներով): Hye Rise Investments-ը և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (AESA) միանում են նախաձեռնությանը` որպես Hero House Glendale-ի ռազմավարական գործընկերներ:

Hero House Glendale-ը կսկսի իր գործունեությունը Gateway to LA (G2LA) եռամսյա աքսելերացիոն ծրագրի գործարկմամբ, որը միտված է օգնելու արտերկրյա նորաստեղծ ձեռնարկություններին ընդլայնել իրենց գործունեությունը Հարավային Կալիֆորնիայում և, առհասարակ, ԱՄՆ-ում՝ միաժամանակ օգտագործելով Լոս Անջելեսի տարածաշրջանում առկա բիզնեսի զարգացման հնարավորությունները: Մեկնարկի համար SmartGateVC-ն Գլենդելի քաղաքապետարանից ստացել է 500 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգիական պատկերը Լոս Անջելեսի տարածաշրջանում զգալիորեն վերափոխվել է: Նախատեսվում է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում Լոս Անջելեսի շուրջ տեխնոլոգիական ընկերություների ավելի մեծ կենտրոնացում կլինի և այնտեղ կհաստատվեն ավելի մեծ թվով տեխնոլոգիական ձեռներեցներ։ Արդյունքում, Լոս Անջելեսի տարածաշրջանը կդառնա Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջանից հետո տեխնոլոգիաների հաջորդ մեծ հանգույցը: Hero House Glendale-ը նպատակ ունի ծառայելու Գլենդելի և շրջակա տարածքների ընդլայնվող կարիքներին և ազդեցիկ դերակատար դառնալ նոր պարադիգմի շրջանակներում: Այսպիսով, Hero House Glendale-ը ավելին է, քան մեկ ծրագիր։

Գործընկերների հետ միասին աշխատանքները կենտրոնացված կլինեն հետևյալ ուղղությունների վրա.

– աջակցել տեխնոլոգիական ընկերություններին գործունեության ողջ ընթացում՝ այդ թվում G2LA-ի շրջանակներից դուրս,

– բացառիկ հետազոտական ծրագրերի շուրջ համախմբել տեղական գիտական և ինժեներական ներուժը,

– Գլենդելում և հարակից շրջաններում զարգացնել վենչուրային կապիտալի և հրեշտակային ներդրումների մշակույթը և Hero House Glendale-ի շուրջ հիմնել հրեշտակային ներդրողների համայնք (SmartGateVC-ն և Hye Rise Investments-ը կդնեն վենչուրային ներդրումների ենթակառուցվածքային հիմքերը),

– Գլենդելի երիտասարդության և ուսանողների համար կազմակերպել և հյուրընկալել ձեռներեցական, ներդրումային և տեխնոլոգիական տարբեր միջոցառումներ, ինչպես նաև նախագծել և իրականացնել տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրեր:

SmartGate վենչուրային ֆոնդի գործընկեր Համբարձում Քաղկեցյանը նշում է. «Նկատելի է, որ շատ տեխնոլոգիական ընկերություններ դուրս են գալիս Սան Ֆրանցիսկոյի ծոցի տարածաշրջանից, և Լոս Անջելեսի տարածաշրջանը արդեն գլխավոր ուղղություններից մեկն է: Քչերը գիտեն, որ Disney-ը և Dreamworks-ը սկիզբ են առել Գլենդելից, իսկ Warner Bros-ը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը և շատ այլ հրաշալի կազմակերպություններ և ընկերություններ այստեղից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա են: Չնայած Hero House Glendale-ը մեկնարկվում է ձեռներեցների համար նախատեսված միջազգային ծրագրով, այն բարդ և բազմաշերտ նախագիծ է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ գործընկերներ և շահագրգիռ կողմեր: Մեր տեսլականն է առաջիկա 3-5 տարիներին դառնալ Լոս Անջելեսի լավագույն տեխնոլոգիական հանգույցներից մեկը: Մենք ոգևորված ենք այս նախաձեռնությամբ»:

Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (AESA) կհյուրընկալվի Hero House Glendale-ում և առանցքային դեր կունենա ԱՄՆ-ում հայկական գիտատեխնիկական ներուժի խթանմանն ու համախմբմանն ուղղված գործողություններում: Գլենդելում ունենալով իր կենտրոնատեղին՝  ԱՃԳԸ-ն համախմբում է գիտական և տեխնոլոգիական ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների հասած  մասնագետների: Այն հիմնականում կենտրոնացած է ամբողջ աշխարհի հայերի մասնագիտական, տեխնիկական և գիտական կարիքների լուծման վրա: ԱՃԳԸ-ն առանցքային նշանակություն կունենա Գլենդելի և շրջակա շրջանների երիտասարդների և ուսանողների հետ իրականացվող աշխատանքներում` տեխնոլոգիաները խթանելու և այն Գլենդելի ԴՆԹ-ի մաս դարձնելու համար:

«ԱՃԳԸ-ն ռազմավարական դաշինք է ստեղծել Hero House-ի հետ` Գլենդելը և սահմանակից շրջանները գիտատեխնոլոգիական հանգույցի վերածելու համար՝ գործարկելով ԱՃԳԸ-ի ռեսուրսներն ու կապերը: Այս դաշինքը համահունչ է ԱՃԳԸ-ի առաքելությանը, այն է՝ հայկական գիտատեխնիկական համայնքին հնարավորություն ընձեռել լուծելու համաշխարհային մարտահրավերները նորարարական լուծումների միջոցով», – նշում է ԱՃԳԸ-ի նախագահ Ռիչարդ Օհանյանը:

Hero House Glendale-ը տեղակայված կլինի Միրա Լոմա պողոտա 326 հասցեում՝ 650 քմ մակերեսով տարածքում: Տարածքը տրամադրում է Hye Rise Investments-ը, որը հանդիսանում է նորաստեղծ ներդրումային խումբ Գլենդելում:

«Որպես սերիական ձեռներեց և ներդրող, իմ երազանքն էր որպես մենթոր աջակցել և ներդրումներ կատարել տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններում և ինձ շրջապատել այնպիսի մարդկանցով, ովքեր պատրաստ են փոխել աշխարհը: Hero House Glendale-ի շրջանակներում SmartGateVC-ի հետ համագործակցությունը ինձ հնարավորություն է տալիս իրականացնել այդ երազանքը և օգտակար լինել այն քաղաքին, որը ես միշտ անվանում էի տուն», – նշում է Hye Rise Investments-ի հիմնադիր Զարիկ Մեգերդիչյանը:

«Լոս Անջելեսի տարածքը հայտնի է համաշխարհային մակարդակի գիտական և կրթական հաստատություններով, և մենք հավատացած ենք, որ Hero House Glendale-ը կդառնա կարևոր հանգույց՝ կապելով ձեռներեցությունն ու ակադեմիան», – նշում է SmartGate վենչուրային ֆոնդի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

Hero House Glendale-ին կաջակցեն նաև տեղական առաջատար տեխնոլոգիական ընկերություններ Service Titan-ը և DISQO-ն, Սիլիկոնյան Հովտում հիմնադրված հայկական կազմակերպություններ HyeTech-ը և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը, ինչպես նաև տեղական առաջատար համալսարաններ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանը, և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը: Այս գործընկերներից յուրաքանչյուրը յուրահատուկ արժեք է բերում Hero House Glendale-ին և Գլենդելի տեխնոլոգիական էկոհամակարգին:

SmartGateVC-ն նաև համագործակցություն է հաստատել աշխարհի  ավելի քան 20 առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ իր պորտֆելային ընկերությունների և Hero House-ի համայնքի համար գործընկերային փաթեթներ տրամադրելու համար (յուրաքանչյուր ընկերության համար փաթեթի արժեքը գերազանցում է 500 հազար ԱՄՆ դոլարը):

«Գլենդելում Hero House-ի հիմնումը ռազմավարական կարևորություն ունի SmartGateVC-ի համար, որը թույլ կտա մեր ներկա և ապագա պորտֆելային  ընկերություններին արդյունավետորեն օգտագործել ինչպես Հյուսիսային Ամերիկայի, այնպես էլ Եվրոպայի մտավոր ներուժն ու բիզնեսի զարգացման հնարավորությունները: Անհամբերությամբ սպասում ենք ականատես լինելու տեխնոլոգիայի, կապիտալի և ձեռներեցության համախմբմանը, որը կհանգեցնի նորարար ընկերությունների հզոր հոսքի ձևավորմանը», – նշում է SmartGateVC-ի գործընկեր Աշոտ Արզումանյանը:

Hero House-ի աքսելերացիոն ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թ․-ի աշնանը: Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ․ GlendaleTechWeek.com/accelerator

2017 թ.-ին SmartGate վենչուրային ֆոնդի հիմնադիրները Հայաստանում հիմնել են Hero House-ը՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ՝ Եվրոպական միության EU4Business նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգը: Hero House-ը տեխնոլոգիական կենտրոն է, որը տարեկան երկու անգամ իրականացնում է եռամսյա աքսելերացիոն ծրագիր: Մինչ այսօր իրականացվել են 5 շրջափուլեր, իսկ հունիսի սկզբին կգործարկվի նոր, առավել առաջադեմ Traction ծրագիրը: Hero House-ի նախաձեռնությունները նաև համատեղում են գիտությունը և տեխնոլոգիաները «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» ամենամյա կոնֆերանսի շրջանակներում (STCC), ամրապնդում են ակադեմիա-արդյունաբերություն համագործակցությունը «Արհեստական բանականության ինկուբատորի» (Artificial Intelligence Incubator) միջոցով, նպաստում են տաղանդների առաջացմանը և կարողությունների զարգացմանը Entrepreneurial Assistants’ School և Startup Boost Weekend ծրագրերի միջոցով և այլն:

SmartGateVC-ն Սիլիկոնային հովտի նախասաղմնային վենչուրային հիմնադրամ է, որում ներդրումներ են կատարել Թիմ Դրեյփերը և ԱՄՆ-ի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք ձեռնարկատերեր և մասնագետներ: Ֆոնդի հիմնական ուղղություններն են Արհեստական բանականությունը (AI), Անվտանգությունը, Իրերի համացանցը (IoT) և Զարգացող հաշվողական կենսատեխնոլոգիան, Քվանտային հաշվարկը և Բլոկչեյնը Կալիֆոռնիա և Մասաչուսեթս նահանգներում, Նյու Յորքում, Հայաստանում և Արևելյան Եվրոպայում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բացառիկ տեխնոլոգիական նորարարությունների մեջ, որոնցում գիտությունն ու ձեռներեցությունը միանալով՝ արձանագրում են աննախադեպ արդյունքներ: Հայաստանում այն առաջատար վենչուրային ֆոնդ է՝ 18 տեխնոլոգիական ընկերություններից կազմված պորտֆոլիոյով:

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85