
«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ արվեցին
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:
Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 82 «կողմ» և 30 «դեմ» ձայներով:
Նորայր Շողիկյան