Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 36 դեպք է հաստատվել
03/06/2020 12:07
Կիսվել

«Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 36 դեպք է հաստատվել

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում հաստատվել է կորոնավիրուսի 36 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով հունիսի 2-ի իր էջում տեղադրված լուսանկարը, որում երևում էր, թե ինչպես են ֆաբրիկայի աշխատակիցները գերբեռնված ավտոբուսով տուն գնում:

«Գլորիա»-ում արդեն 36 հաստատված դեպք կա: 4-5 անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են: Ի՞նչ անենք, ծեծե՞նք, ինչի՞ համար, որ մարդն իր կյանքին լուրջ չի վերաբերվու՞մ»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր և իր ընտանիքի անդամների առողջությանը՝ Փաշինյանը նշեց, որ դեռևս ասիմպտոմ են: «Ճիշտ է, երաշխիք չկա, ցանկացած հաջորդ պահի համար, քանի որ ասում են, որ անկանխատեսելի ընթացք է ունենում»,-ասաց վարչապետը:

Նա նշեց՝ քանի որ ասիմպտոմ են, կարող էին չհայտարարել, որ իրենց ախտորոշումը դրական է, որ մեղավորության ապացույցը թաքցնեին, սակայն չեն թաքցնում: «Այո, մեղավոր ենք: Ես, որ վարակվել եմ, ինչ-որ բան այնպես չեմ արել: Եվ ի՞նչ, նշանակում է, որ բոլորս պետք է վարակվե՞նք »,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ առողջապահության համակարգը արել է և անում է մաքսիմումը: Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին իրենց ծնողների նկատմամբ նույնքան ուշադիր լինել, որքան երեխաների նկատմամբ: «Հավատում եմ, որ իրար հետ կարող ենք լուծել այս հարցը: Մեկ մարդու հարց է, ընդամենը մեկ մարդ պետք է լուրջ վերաբերվի այս ամեն ինչին, և այդ մեկ մարդը դու ես»,-եզրափակեց վարչապետը:

Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել էր «Գլորիա»  ֆաբրիկայի աշխատողներին տեղափոխող ավտոբուսի նկարը։ Լուսանկարին կից նա գրել էր. «Ահա ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»:

 

Աննա Գրիգորան

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2