ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար կստեղծի էլեկտրոնային հարթակ
ՊԵԿ-ում կայացած տեսակոնֆերանսի միջոցով ծառայությունների էլեկտրոնային առևտրի ոլորտի հարկման մեխանիզմները քննարկվել են ոլորտի խոշորագույն դերակատարների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները:
Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները: