Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Նիկոլ Փաշինյան. Պետբյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձևավորում ենք միասին
05/06/2020 12:23
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. Պետբյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը ձևավորում ենք միասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պետական բյուջեի վերաբերյալ ձևավորել նոր ընկալում՝ բյուջեն բոլորի ընդհանուր դրամապանակն է, այն ձևավորում են բոլորը՝ ընդհանուր կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ միանալով տեսակապով:

«Մենք ունեինք բյուջեի հին ընկալում և հիմա պետք է ձևավորենք բյուջեի նոր ընկալում: Մարդկանց հին ընկալումը հետևյալն է՝ բյուջեն ընդունում են իշխողները, որպեսզի մեր աշխատած փողի մի մասը տանեն, որպեսզի մեզ թալանեն, որպեսզի մեր ձեռքից վերցնեն: Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին՝ մեր ընդհանուր կարիքները հոգալու համար: Եվ իմ կարծիքով՝ բյուջեի հին և նոր ընկալումների բանաձևը հստակ այն սահմանն է, որը բաժանում է պետականության կամք ունեցող ժողովրդին պետականության կամք չունեցող ժողովրդից: Եվ ես համոզված եմ, որ մենք իհարկե գնում ենք այս ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:

Սակայն վարչապետը նկատեց, որ 2019-ին բյուջե չի մուտքագրվել այն ամբողջ պոտենցիալը, որ տեսականորեն և իրականում գոյություն ունի: Ամենատարբեր հաշարկներով Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի հավաքագրման պոտենցիալը կարող էր ավելի լինել մինչև օրինակ 400 մլրդ դրամ: Նա կարևորեց մտածողության փոփոխությունը՝ չթերագնահատելով նաև վարչարարությունը: «Որոշ դեպքերում այդ հարկադրման գործիքն անխուսափելի է, բայց հոգեբանական և փիլիսոփայական առումով ժողովրդի համար կարգապահությունը, այդ թվում բյուջետային կարգապահությունը պետք է լինի քաղաքացու պետություն ունենալու կամքի արտահայտություն»,-նշեց նա:

Վարչապետը նկատեց՝ պետական բյուջեն անվտանգություն է: ՀՀ քաղաքացիները չեն կարող յուրաքանչյուրն իրենց, իրենց ընտանիքի համար առանձին անվտանգություն կառուցել: Քաղաքացիները հարկերի ձևով վճարումներ են կատարում, որ կառավարությունը իրականացնի ընդհանուր կարիքի ապահովումը:

Աննա Գրիգորյան

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01