ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 18/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են աճ: Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,92%-ով և կազմել 70,85 դոլար, իսկ Նյու-Յորքի New York Mercantile Exchange բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,79%-ով և սահմանվել 71,03 դոլար: