
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 0,5 ՏՈԿՈՍԱՅԻՆ ԿԵՏՈՎ ԵՎ ՍԱՀՄԱՆԵԼ ԱՅՆ 8,75%
Թուրքիայի Կենտրոնական Բանկի հրապարակած որոշման համաձայն հաշվարկային տոկոսադրույքը կրճատվել է 0,5 տոկոսային կետով և սահմանվել 8,75%: Նշնենք, որ մինչ այդ հաշվարկային տոկոսադրույքը սահմանվել էր 9,25% մակարդակում: Կենտրոնական Բանկի որոշման համաձայն ռեպո գործառնությունների համար տոկոսադրույքը կրճատվել է 0,5 տոկոսային կետով և սահմանվել 10,25%: Հրապարակած տվյալներում նշվում է նաև, որ տոկոսադրույքների կրճատումը հնարավորություն կտա ապահովել բանկային համակարգի բարձր իրացվելիություն: