ՆԱՎԹԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 19/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսայական հարթակներում կայացած առևտրային շրջանների արդյունքում գրանցվել է նավթի գների աճ: Նյու-Յորքի NYMEX բորսայում նավթի WTI տեսակի գինը հուլիս ամսվա ֆյուչրսների համար աճել է 0.34 դոլարով կամ 0.48%-ով և կազմել 71.37 դոլար մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE բորսայում նավթի Brent տեսակի գինը հուլիսյան ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 0.21 դոլարով կամ 0.29%-ով և կազմել 71.06 դոլար մեկ բարելի դիմաց: