
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 0.76 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Թուրքիայի կենտրոնական բանկի տարածած տեղեկատվության համաձայն Հունիսի 5-12-ը ընկած ժամանակահատվածում Թուրքիայի միջազգային պահուստները կրճատվել են 0.76 միլիարդ դոլարով և կազմել 67.090 միլիարդ դոլար:
Բանկը նաև տեղեկացրել է, որ հունիսի սկզբից սկսած Թուրքիայի կառավարությունը արտաքին պարտքի մարման նպատակով վճարել է 1.52 միլիարդ դոլար: Նշենք, որ Թուրքիայի արտաքին պարտքի վճարման համար 2009թ.-ի սկզբից ուղղվել է 6.6 միլիարդ դոլար, իսկ 2008թ.-ի ընթացքում վերոնշյալ թիվը կազմել է 15.7 միլիարդ դոլար: