
NIPPON STEEL CORP. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ SUZUKI METAL INDUSTRY ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ 66.5%-Ը
Պողպատ արտադրող ճապոնական խոշորագույն Nippon Steel Corp. ընկերությունը ձեռք է բերել Suzuki Metal Industry ընկերության արժեթղթերի վերահսկիչ փաթեթը և այդ կերպ դարձել ընկերության միակ խոշոր սեփականատերը: Suzuki Metal Industry ընկերության արժեթղթերի լրացուցիչ թողարկման արդյունքում Nippon Steel Corp. ընկերությունը ընդլայնել է իր մասնաբաժինը 35.5%-ից մինչև 66.5%: Նշենք, որ Suzuki Metal Industry ճապոնական ընկերությունը զբաղվում է պողպատի տարբեր տեսակների արտադրությամբ, որոնք օգտագործվում են ավտոարտադրության և շինարարության մեջ: