
ԻՐԱՆԸ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ԱՄՆ-ԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ
Այս տարվա ընթացքում Իրանը մոտ երկու անգամ ընդլայնել է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ծավալը, ինչը վկայում է ոչ բարենպաստ քաղաքական իրադրությանև պայմաններում այս երկու երկրների տնտեսական համագործակցության մասին: 2009թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Իրան ներմուծված ամերիկյան ապրանքների ընդհանուր ծավալը կազմել է 96 մլն դոլար: Նշենք, որ այս ցուցանիշը 2008թ. նույն ժամանակահատվածում կազմել է 51 մլն դոլար, իսկ 2007թ.` 27 մլն դոլար: Հաշվետու ժամանակահատվածում ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն սննդամթերքը և դեղորայքը: Փորձագետների գնահատմամբ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման ծավալների ընդլայման միջոցով ԱՄՆ կառավարությունը փորձում է հաստատել Իրանի հետ համագործակցության իր պատրաստակամությունը: