ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 23/06/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի հիմնական բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները նվազել են: Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 3,76%-ով և կազմել 66,93 դոլար, իսկ Լոնդոնի InterContinental Exchange Futures բորսայում հուլիս ամսվա ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 2,21%-ով և կազմել 66,98 դոլար: