
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԲԵԼՈՌՈՒՍԻՆ ԽՈՇՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՎԱՐԿԻ ՀԵՏ
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնաժողովը հրապարակել է Բելոռուսին հնարավոր ֆինանսական աջակցության տրամադրման պայմանները, որոնց համաձայն Եվրամիությունը պատրաստ է Բելոռուսին տրամադրել վարկ, եթե վերջինս դրա դիմաց եվրոպական ներդրողներին վաճառի խոշոր արդյունաբերական ընկերությունները: Նշենք, որ այս նույն պայմաններով Բելոռուսի կառավարությանը ֆինանսական աջակցություն էր առաջարկել նաև Ռուսաստանը: Եվրամիությունը, որպես ֆինանսական աջակցություն, Բելոռուսին արդեն տրամադրել է 10 մլն եվրո, սակայն վերլուծաբանների գնահատմամբ Բելոռուսի տնտեսության վեականգնման համար անհրաժեշտ է մոտ 7 մլրդ դոլար: