
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԿՐՃԱՏՎԻ 5.5%-ՈՎ
Համաշխարհային Բանկը վերանայել է Թուրքիայի ՀՆԱ-ի վերաբերյալ իր կանխատեսումները: Բանկի հրապարակած կանխատեսումային նոր տվյալների համաձայն այս տարվա ընթացքում Թուրքիայի տնտեսությունը կարող է կրճատվել 5.5%-ով: Նշենք, որ մինչ այս Համաշխարհային Բանկը կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 2%-ով: Բանկը կանխատեսում է նաև, որ Թուրքիայի ՀՆԱ-ն արդեն 2010թ. կապահովի 1.5% աճ, իսկ 2011թ. կգրանցվի ՀՆԱ-ի 3% աճ: Նշենք, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում վերջին 7 տարիների ընթացքում Թուրքիայում առաջին անգամ գրանցվել է ՀՆԱ-ի անկում: