
«ԳԱԶՊՐՈՄԸ» 23 ՆՈՐ ՏԱՆԿԵՐՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿՈՒՆԵՆԱ
Ռուսական գազային հսկա «Գազպրոմ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ընկերությունը առաջիկա 10 տարիների ընթացքում հեղուկ գազ տեղափոխող նոր 23 տանկերների կարիք կունենա: Տանկերների սույն ահռելի քանակությունը ընկերությունը պարտաստվում է օգտագործել Արկտիկայում շահագործվելիք հանքավայրերից գազը հեղուկ վիճակով մայրցամաք հասցնելու համար: Տանկերներից բացի մինչև 2020թ.-ը վերնշյալ հանքավայրերից գազ ստանալու համար «Գազպրոմ»-ին հարկավոր կլինեն 10-ից ավելի հորատող և տեխնոլոգիական հարթակներ, նաև 50-ից ավելի տարբեր չափերի և նշանակության նավեր: