Տարածաշրջան

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
TELENOR-Ը ԿՐԿԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ  «ԱԼՖԱ-ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
29/06/2009 10:39
Կիսվել

TELENOR-Ը ԿՐԿԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ «ԱԼՖԱ-ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Նորվեգական Telenor ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն ընկերությունը հրաժարվում է բանակցություններ վարել «Վիմպելկոմ» (ապրանքային նշանը Beeline) ընկերության  համասեփականատեր «Ալֆա-գրուպ» ընկերության հետ, քանի դեռ չի հրապարակվել Telenor ընկերության դեմ Farimex-ի դատական հայցի վերաբերյալ դատարանի վերջնական որոշումը: Նշենք, որ այս տարվա փետրվարին Farimex ընկերությունը մեղադրել էր Telenor-ին «Վիմպելկոմ» ընկերության գործարքներից մեկն արհեստականորեն երկարաձգելու մեջ, և դատարանի որոշման համաձայն նորվեգական ընկերությունը պետք է վճարեր 1.728 մլրդ դոլար տուգանք: Telenor ընկերությունը բողոքարկել է դատարանի այս որոշումը: Այս հարցի վերաբերյալ դատական վերջնական նիստը կկայանա այս տարվա սեպտեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ Altimo (Altimo-ն պատկանում է «Ալֆա-գրուպ»-ին և կառավարում է կոնցեռնի հեռահաղորդակցության ոլորտը)  ընկերության ղեկավարությունն այս տարվա մարտին առաջարկել էր Telenor ընկերությանը միավորել ռուսական «Վիմպելկոմ» և ուկրաինական «Կիևսթար» ընկերությունները, ինչի արդյունքում  Altimo և Telenor ընկերություններից յուրաքանչյուրը ձեռք կբերի նոր ընկերության բաժնետոմսերի 40%-ը: Նշենք, որ Telenor և Altimo ընկերություններին պատկանում է «Վիմպելկոմ» ընկերության բաժնետոմսերի համապատասխանաբար 26,6%-ը և 44%-ը, ինչպես նաև «Կիևսթար» ընկերության բաժնետոմսերի համապատասխանաբար 56,5%-ը և 43,5%-ը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6