ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳՆՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր ժամանել է Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսվում է այս երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերի քննարկում: Ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը նշել է, որ նախատեսվում է ընկերության կողմից ադրբեջանական գազի գնման ծավալների ընդլայնման վերաբերյալ նոր պայմանագրի կնքում: Նա նաև նշել է, որ ընկերությունն ադրբեջանական կողմին կառաջարկի համագործակցության արդյունավետ և բարենպաստ պայմաններ:
Նշենք, որ ադրբեջանական գազի գնման ոլորտում Ռուսաստանի խոշոր մրցակիցներ են համարվում Իրանը և Եվրամիությունը, որոնք նախատեսում են «Նաբուկո» գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայից գազ մատակարարել եվրոպական երկրներ` առանց Ռուսաստանի տարածքը հատելու:
Նշենք նաև, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: