Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ ՔԱՐԱՀՈՒՆՋՈՒՄ
29/06/2009 18:00
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ ՔԱՐԱՀՈՒՆՋՈՒՄ

Զբոսաշրջությունը խթանելու նպատակով բազմալեզու վահանակներ եւ ուղեցույցներ են տեղադրվել աշխարհի ամենախորհրդավոր պատմամշակութային եւ կրոնական վայրերից մեկում` Քարահունջում: Նախաձեռնությությունը կյանքի են կոչել Հայաստան-ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը եւ ԱՄԱՓ մշակութային հասարական կազմակերպությունը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ից, վահանակների եւ ուղեցույցների տեղադրման նպատակը Հայաստանի պատմամշակութային եւ բնական հուշարձանների ճանաչմանը, այցելուների գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը նպաստելն է:
Քարահունջը երկրագնդի ամենախորհրդավոր վայրերից մեկն է: Քարահունջում, որը հայտնի է նաև Զորաքարեր կամ Զորաց Քար անուններով, կանգնած քարերի պատմությունը երկիմաստ է և հակասական: Հնագետները, աստղագետները և պատմաբանները մինչ այժմ բանավիճում են դրանց նշանակության եւ ծագման ժամանակի վերաբերյալ:

Քարահունջը բրոնզ-երկաթի դարաշրջանի առավել խոշոր եւ խիստ ինքնատիպ մեգալիթյան կառույցներով (դամբարաններ, դամբարանանաբլուր) եւ ավելի քան 220 մենհիրների շարքով  ներկայացված մի հսկայական համալիր է: Հուշարձանի նշանակության եւ թվագրության վերաբերյալ դեռեւս միասնական կարծիք գոյություն չունի: Բոլոր դեպքերում անվիճելի է այն, որ համալիրի կառույցները եւ շրձանաձեւ ու ձվածիր շարված խոշոր քարերը նման են Իսլանդիայում, Իռլանդիայում, Շոտլանդիայում (Կալլինիշ), Ֆրանսիայի Լանգեդոկի շրջանում (գյուղ Կարնակ)` Միջերկրականից դեպի արեւելք եւ այլ վայրերում հայտնաբերված նման հուշարձաններին, որոնցից ամենանշանավորը Ստոունհենջն է Անգլիայում:

ԱՄԱՓ-ի 2008 թ. ծրագրի ընթացքում բազմալեզու տեղեկատվական վահանակներ եւ ճանապարհային ցուցանակներ տեղադրվել են Գառնիում, Գյումրի քաղաքի պատմական միջուկում, Զվարթնոցում, Խոր Վիրապում եւ Նորավանքում: ԱՄԱՓ-ի 2009 թ. ծրագրում ըդգրկվել է եւս 14 հնավայր, այդ թվում` Հաղպատը, Ամբերդը, Գեղարդը, Տաթևի վանքը եւ կիրճը եւ այլն: Այս տարվա ծրագրի շրջանակներում տեղադրված կլինի 120 տեղեկատվական վահանակ, ավտոմայրուղու վրա ճանապարհի 100 ուղենշան` Հայաստանի 19 պատմամշակութային վայրերում:

2009 թ. ծրագիրը նաեւ ներառելու է բաղադրիչ հաշմանդամ երեխաների համար.  բրայլյան վահանակներ են տեղադրվելու եւ 1400 բազմալեզու բրայլյան թերթիկներ են պատրաստվելու:

Ծրագիրը ֆինանսավորվում է գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, USAID/CAPS-ի եւ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի կողմից:

AMP
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52