
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԲԱՔՈՒ-ԲԱԹՈՒՄԻ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ԲԱՔՈՒ-ՆՈՎՈՌՈՍԻՍԿ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻՑ
Ղազախստանի АО НК «КазМунайГаз» (КМГ) ընկերության հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ղազախստանը գերադասում է փոխադրումներ իրականացնել Բաքու-Բաթումի խողովակաշարի միջոցով, քան Բաքու-Նովոռոսիսկ խողովակաշարով: Ընկերության հրապարակած տվյալներում նշվում է, որ Ղազախստանի առևտրային հետաքրքրվածությունն ավելի մեծ է Բաքու-Բաթումի ուղղությամբ փոխադրումների իրականացման հնարավորությունների ընդլայնման մեջ, քանի որ КМГ ընկերությունը հանդիսանում է Բաթումի նավթային տերմինալի սեփականատեր: