«ԱԼՖԱ-ԳՐՈՒՊ» ԵՎ TELENOR ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ալֆա-գրուպ» ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել բանակցությունները նորվեգական Telenor ընկերության հետ: Հիշեցնենք, որ «Ալֆա-գրուպ» ընկերության ղեկավարությունն այս տարվա մարտին առաջարկել էր Telenor ընկերությանը միավորել ռուսական «Վիմպելկոմ» և ուկրաինական «Կիևսթար» ընկերությունները, ինչի արդյունքում ընկերություններից յուրաքանչյուրը ձեռք կբերեր նոր ընկերության բաժնետոմսերի 40%-ը: Նշենք, որ Telenor և Altimo (Altimo-նպատկանում է «Ալֆա-գրուպ»-ին և կառավարում է կոնցեռնի հեռահաղորդակցության ոլորտը) ընկերություններին պատկանում է «Վիմպելկոմ» ընկերության բաժնետոմսերի համապատասխանաբար 26,6%-ը և 44%-ը, ինչպես նաև «Կիևսթար» ընկերության բաժնետոմսերի համապատասխանաբար 56,5%-ը և 43,5%-ը: