ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԳԱԶ ԿԳՆԻ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԳՆՈՎ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ստորագրվել է Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազի գնման հիմնական պայմանների վերաբերյալ համաձայնագիր: Ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է, որ սկզբնական շրջանում Ռուսաստան կմատակարարվի 500 մլն խ.մետր գազ, իսկ հետագայում նախատեսվում է գազի մատակարարման ծավալների աճ: Գազի մատակարարումը նախատեսվում է սկսել 2010թ. հունվարի 1-ից: Նշենք, որ ռուսական կողմը պատրաստ է ադրբեջանական գազի յուրաքանչյուր հազար խ.մետրի դիմաց վճարել 350 դոլար: