
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 13,8% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ
Թուրքիայի վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայում գրանցվել է ռեկորդային 13,8% տնտեսական անկում: 2009թ. ընթացքում, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Թուրքիայի տնտեսությունը գրանցել է շարունակական անկում: Նշենք, որ 2008թ. ընթացքում Թուրքիայի ՀՆԱ-ն աճել է 1,1%-ով, իսկ նույն տարվա վերջին եռամսյակի տվյալներով ՀՆԱ-ն կրճատվել է 6,2%-ով: Հրապարակած տվյալներում նշվում է նաև, որ Թուրքիայի կառավարությունը նախապես կանխատեսել էր այս տարվա ընթացքում 4% տնտեսական աճ, սակայն կանխատեսումային տվյալների վերանայման արդյունքում այժմ կառավարությունը կանխատեսվում է տնտեսական անկում 3,6%-ով: