ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 41%-ՈՎ
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալը Թուրքիայում կրճատվել է 41%-ով և կազմել 7,35 մլրդ դոլար: Նշենք, որ 2009թ. առաջին չորս ամիսների ընթացքում 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալը Թուրքիայում կրճատվել էր 27,9%-ով: Հրապարակած տվյալների համաձայն մայիս ամսվա ընթացքում ներմուծման ծավալը Թուրքիայում կրճատվել է 43,9%-ով և կազմել 10,83 մլրդ դոլար: Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի պակասուրդը կրճատվել է 49,1%-ով և կազմել 3,47 մլրդ դոլար: