ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 02/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են անկում, որը մեծապես պայմանավորված է նավթի պաշարների ավելացման ԱՄՆ կառավարության մտադրությամբ: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,58 դոլարով կամ 0,82%-ով և կազմել 69,31 դոլար, իսկ Նյու-Յորքի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 0,51 դոլարով կամ 0,73%-ով և սահմանվել 68,79 դոլար: