
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 7,4%
Ռոսստատ վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա սկզբից Ռուսաստանում գնաճը կազմել է 7,4%, իսկ միայն հունիս ամսվա ընթացքում սպառողական գներն աճել են 0,6%-ով: Նշենք, որ նախորդ տարվա հունիս ամսվա տվյալներով գնաճը կազմել էր 1%, իսկ 2008թ. առաջին վեց ամիսների ընթացքում այն կազմել էր 8,7%: Վիճակագրական գործակալության հրապարակած տվյալներում նշվում է, որ գնաճի տեմպերի անկումը պայմանավորված է ճգնաժամի պայմաններում սպառողական պահանջարկի կրճատմամբ, և չի բացառվում առաջիկա ամիսների ընթացքում սղաճի գրանցում: