
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐԸ
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ և Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելգը հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված Եվրամիությունը մտադիր է ժամանակավորապես դադարեցնել «Արևելյան համագործակցություն» ծրագիրը: Նշենք, որ Արևելյան համագործակցություն» ծրագիրը Եվրահանձնաժողովը հաստատվել էր 2008թ., իսկ ծրագրի իրագործումը սկսվել էր այս տարվա մայիսին: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել Եվրամիության տնտեսական հարաբերությունները նախկին խորհրդային 6 երկրների հետ, մասնավորապես Բելոռուսի, Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի: Ծրագրի իրականացմամբ Եվրամիությունը նպատակ է հետապնդում նաև ձևավորել Հարավային Կովկասը և Եվրոպան կապող նոր այլընտրանքային տրասնպորտային ուղի: