ԱՄՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 2,63-2,91% ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ 03/07/09
Այսօր գիշեր ԱՄՆ ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսները գրանցել են անկում 2,63-2,91% սահմաններում: Արդյունաբերական Dow Jones Industrial Average ինդեքսը կրճատվել է 2,63%-ով և կազմել 8280,74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը կրճատվել է 2,91%-ով և հասել 896,42 կետի, իսկ բարձր տեխնոլոգիաների NASDAQ ինդեքսը կրճատվել է 2,67%-ով և սահմանվել 1796,52 կետ: Նշենք, որ ինդեքսների անկումը մեծապես պայմանավորված է ԱՄՆ աշխատանքային շուկայում տիրող ոչ մխիթարական իրավիճակով: