ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 03/07/09
Երեկ և այսօր գիշեր աշխարհի խոշոր բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով նավթի գները գրանցել են զգալի անկում: Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 2.58 դոլարով կամ 3.72%-ով և կազմել 66.73 դոլար, իսկ Նյու-Յորքի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց կրճատվել է 2.14 դոլարով կամ 3.08%-ով և սահմանվել 66.65 դոլար: